Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 10-րդ ոսկե մեդալը:
Ջուլիետա Ավանեսյանը (87 կգ) մինչև 20 տարեկանների պայքարում երկամարտի 235 կգ (108+127) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Հայ մարզուհին պոկում ու հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց:
Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) և Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։