Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն ու նրա ամուսինը՝ օպերատոր Դենիել Մոդերը, ովքեր ամռանը նշել են իրենց ամուսնության 19-ամյակը, վարում են փակ կենսակերպ և երկար ժամանակ «պաշտպանում» են իրենց երեք երեխաներին հանրության ուշադրությունից: Զույգը գաղտնիության ընտրությունը կատարել է միտումնավոր, քանի որ նրանց ճանապարհը դեպի ընտանեկան երջանկություն հեշտ չի եղել:
Սակայն երբեմն “Красотка” և “Ешь. Молись. Люби” ֆիլմերի աստղը բացառություն է անում և սոցիալական ցանցերում կիսվում է անձնական տեղեկություններով: Այս անգամ առանձնահատուկ առիթ էր նրա ավագ երեխաների՝ երկվորյակներ Հեյզելի և Ֆիննեասի ծննդյան օրը, որոնք դարձել են 17 տարեկան: Ռոբերթսը Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում երեխաները դեռ նորածիններ են: