Logo

Ջուդ Բելինգեմը շարունակում է «գրավել» Իսպանիան

22:52 / 30.08.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Իսպանիայի առաջնության օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը:

20-ամյա կիսապաշտպանը Լա լիգայում անցկացրած 3 խաղում աչքի է ընկել 4 գոլով ու 1 ասիստով և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Անգլիացին «Ռեալի» մասնակցությամբ բոլոր պաշտոնական խաղերում ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և եվրոպական թոփ-5 լիգաներում ունի ամենաշատ գոլային ներգրավվածությունն այս մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Բելինգեմը հունիսին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Արքայական ակումբ», որի հետ կքնել է 6 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա