Մադրիդի «Աթլետիկոյի» ֆանատները «Ռեալի» դեմ խաղից հետո աչքի են ընկել տգեղ պահվածքով, հայտնում է talkSPORT-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները մոտեցել են տրիբունաներին, որպեսզի շնորհակալություն հայտնեն երկրպագուներին: Հարևան սեկտորից «Աթլետիկոյի» ֆանատները պլաստիկ շշերով գրոհել են նրանց:
Տեսնելով իր կողմը նետված շիշը՝ Ջուդ Բելինգհեմն այն հետ է մղել գլխի հարվածով:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» պատասխան մրցավեճում նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին», սակայն պարտվել էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Կառլո Անչելոտիի թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ: