Logo

Ջուդ Բելինգեմը բաց է թողել «Ռեալի» մարզումը

18:53 / 22.09.2023Ֆուտբոլ
null

«Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը բաց է թողել սեպտեմբերի 22-ին կայացած մարզումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

20-ամյա խաղացողը ստամոքսի խնդիրներ է ունեցել ու չի մարզվել ընդհանուր խմբի հետ: Դանի Կարվախալը մարզվել է մարզասրահում, Վինիսիուս Ժունիորն ու Արդա Գյուլերը մարզման որոշ հատվածն անցկացրել են խոտածածկին՝ ընդհանուր խմբի հետ: 

«Ռեալն» առաջիկա կիրակի Լա լիգայի 6-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Աթլետիկոյի» հետ: Բելինգեմի հնարավոր բացակայության մասին առայժմ տեղեկություն չկա: 

Ջուդ Բելինգեմն այս ամռանն է միացել մադրիդյան թիմին Դորտմունդի «Բորուսիայից»: Նա 6 խաղում խփել է նույնքան գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա