Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը` Ջոբ Բելինգեմը, 2025 թվականի ամռանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներից մեկում:
UtdDistrict-ի տեղեկություններով` անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդերլենդի» 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ «Սանդերլենդը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կպահանջի մոտ 20 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտ 24 միլիոն եվրո):
Ըստ աղբյուրի` Ջոբ Բելինգեմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», որի գույները պաշտպանել է Ջուդ Բելինգեմը:
Ընթացիկ մրցաշրջանում կրտսեր Բելինգեմը մասնակցել է 20 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք ասիստի հեղինակ: