Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարծում է, որ իր խաղընկեր Ռոդրիգոն թերագնահատված է:
«Ռոդրիգոն ամենաթերագնահատված ֆուտբոլիստն է: Ինձ համար նա ամենատաղանդավոր և շնորհալի խաղացողն է թիմում: Երբ տեսնում եմ, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, նրա հնարքները, մտածում եմ, որ նույնն անելիս կարող էի վնասել ոտնաթաթս:
Նա ամենաշատն է զոհաբերում իրեն, չի դժգոհում և ուղղակի իր գործն է անում»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել է 12 գոլ, կատարել 9 ասիստ: