Logo

Ջորջիո Պետրոսյանի և Սերխիո Դոմինգեսի հայացքների մենամարտը

21:51 / 17.05.2024Խառը մենամարտեր
null

Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը մայիսի 18-ին երկու տարվա ընդմիջումից հետո հերթական մենամարտը կանցկացնի՝ մրցելով իսպանացի Սերխիո Դոմինգեսի հետ: Կայացել է մարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

«Պատրաստված, քաշս՝ 69 կգ: Կհանդիպենք վաղն Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա Պետրոսյանը՝ հայացքների մենամարտից հրապարակելով լուսանկարներ:

PetrosyanMania GOLD EDITION մրցաշարում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը տեղի կունենա Իտալիայի Միլան քաղաքի Allianz Cloud-ում:

Ջորջիո Պետրոսյանը մինչև այժմ անցկացրել է 110 մենամարտ, տարել 105 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում և գրանցել երկու ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա