Logo

Ջորջիո Պետրոսյան. «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր»

23:46 / 16.05.2024Խառը մենամարտեր
null

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում:

«Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, որը նախորդ տարվա նոյեմբերին հաղթել էր Ջորջիո Պետրոսյանի եղբորը՝ Արմեն Պետրոսյանին։

Ջորջիո Պետրոսյանը մինչև այժմ անցկացրել է 110 մենամարտ, տարել 105 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում և գրանցել երկու ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա