Logo

Ջորջիո Կիելինին պաշտոն է ստացել «Յուվենտուսում»

14:41 / 15.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ջորջիո Կիելինին Թուրինի «Յուվենտուսում» նշանակվել է միջազգային կապերի և սկաուտական բաժնի ղեկավար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

40-ամյա Կիելինին մարզակաան կարիերան ավարտել էր 2023 թվականի դեկտեմբերին: Նրա վերջին թիմն ամերիկյան «Լոս Անջելեսն» էր:

Հիշեցնենք, որ իտալացին 2005-2022 թվականներին խաղացել էր «Յուվենտուսում», մասնակցել 561 հանդիպման, դարձել 36 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 20 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ