Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսն անակնկալ է մատուցել սիրելիին։
Իսպանացի մոդելը սուրբծննդյան տոնի առթիվ թանկարժեք մեքենա է նվիրել Պորտուգալիայի հավաքականի ավագին։ Rolls-Royce Dawn մեքենայի գինը շուրջ 359 հազար դոլար է։
Հիշեցնենք, որ զույգը միասին է 8 տարուց ավելի։ 39-ամյա ֆուտբոլիստն ունի 5 զավակ, որոնցից երկուսի մայրը Ջորջինա Ռոդրիգեսն է։