Logo

Ջորջ Ռասելը` Ֆորմուլա 1-ի Ավստրիայի Գրան պրիի հաղթող

20:36 / 30.06.2024Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթել է Ավստրիայի Գրան պրին։ 26-ամյա բրիտանացին կարիերայում տարել է երկրորդ հաղթանակը՝ կրկնելով 2022-ին Բրազիլիայի Գրան պրիում գրանցած հաջողությունը։

Շպիլբերգում կայացած մրցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանական «Մաքլարենը» ներկայացնող ավստրալացի Օսկար Պիաստրին, իսկ եռյակը եզրափակել է իտալական «Սկուդերիա Ֆերարիի» իսպանացի մրցարշավորդ Կառլոս Սայնսը։

Աշխարհի եռակի չեմպիոն, նիդերլանդցի Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»,) գրավել է 5-րդ տեղը։



Այդ հաղթանակից հետո Ռասելը վաստակել է 111 միավոր և ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարում 237 միավորով առաջատարը Ֆերստապենն է, որին հաջորդում են «Մաքլարենից» բրիտանացի Լանդո Նորիսը (156) և «Սկուդերիա Ֆերարիից» մոնեգասկ Շարլ Լեկլերը (150)։

«Ռեդ Բուլը» Կոնստրուկտորների գավաթի պայքարում ունի 355 միավոր և առաջատարն է։ Եռյակում են նաև «Ֆերարին» (291) ու «Մաքլարենը» (268)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա