NBA-ի 6-ակի չեմպիոն, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղակոշիկները Sotheby's աճուրդում վաճառվել են 2.24 միլիոն դոլարով, հայտնում է BBC-ն:
Դա ռեկորդային գումար է աճուրդում երբևէ վաճառված սպորտային խաղակոշիկի համար: Այդ խաղակոշիկներով Ջորդանը մասնակցել էր NBA-ի 1998 թվականի եզրափակիչի երկրորդ խաղին, որտեղ «Չիկագո Բուլզը» առավելության էր հասել «Յուտա Ջազի» նկատմամբ, իսկ ամերիկացին վաստակել էր 37 միավոր:
Խաղից հետո Մայքլ Ջորդանը մակագրել էր խաղակոշիկներն ու տվել հյուրերի հանդերձարանը սպասարկող տղային:
Լեգենդար բասկետբոլիստի իրերից աճուրդում ամենաթանկը վաճառել է մարզաշապիկ՝ 10.1 միլիոն դոլարի դիմաց: