UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ տանելուց և ծանր քաշային կարգի չեմպիոնությունը պաշտպանելուց հետո կրկնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրված Դոնալդ Թրամփի հայտնի պարը: Թրամփն այդ պարը կատարել էր նախագահական ընտրություններում հաղթանակից հետո:
Ի դեպ, 78-ամյա Թրամփը Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում դիտել է Ջոնսի և ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի տիտղոսային մենամարտը: Ջոնսը չեմպիոնական գոտին նվիրել է Թրամփին: