Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն աջակցել է Էրիկ տեն Հագին

13:26 / 15.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» իռլանդացի պաշտպան Ջոնի Էվանսն աջակցել է թիմի նիդեռլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, գրում է Daily Mail-ը:

«Էրիկ տեն Հագը ֆանտաստիկ մարզիչ է: Ես չեմ կասկածում նրա հնարավորություններին: Հունվարին նոր պատուհան է լինելու, թիմն ուժեղացնելու հնարավորություն կունենանք։ Առանց եվրագավաթների մենք ավելի շատ ժամանակ կունենանք խաղը կատարելագործելու համար: Թիմը բարդ շրջան է ունեցել, բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կապաքինվեն վնասվածքներից, և մենք ավելի մեծ կայունության կհասնենք: Դա դրական կազդի նաև Տեն Հագի վրա»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» ՉԼ-ում պարտվել է «Բավարիային» ու դուրս մնացել եվրագավաթներից: Պարտությունից հետո ավելի են մեծացել շշուկները, որ Էրիկ տեն Հագը կարող է պաշտանանկ արվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ