Logo

Ջոնել Դեսիրեն վերադարձել է հայկական ֆուտբոլ

22:34 / 01.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեստ Արմենիան» պայմանագիր է կնքել հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում խաղացել է «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում:

2018/19 մրցաշրջանում Դեսիրեն 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկու։

Նա արտերկրում խաղացել է «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ), «Օլիմպիակոս» (Կիպրոս) և վրացական «Թելավի» ակումբներում:

Դեսիրեն նաև խաղացել է Հայիթիի Մ17, Մ20, Մ23 և ազգային հավաքականներում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա