Logo

Ջոնաթան Դեյվիդը` «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

00:19 / 05.07.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը ֆրանսիական «Լիլից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալական ակումբն ու 25-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի հուլիսի 1-ին:

Դեյվիդը 2020 թվականից էր խաղում «Լիլում»: Ֆրանսիայի Լիգա 1-ում նա մասնակցել է 178 խաղի, խփել 87 գոլ և կատարել 16 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ