Logo

Ջոնաթան Դեյվիդը համաձայնության է հասել իտալական գրանդի հետ

16:07 / 25.06.2025Ֆուտբոլ
null

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը շուտով պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ, գրում է Football Italia-ն:

Թուրինյան ակումբը կանադացի հարձակվողի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի գրեթե բոլոր կետերը: Դեյվիդը կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, ևս 1 կամ 2 միլիոն՝ որպես հավելավճար: Միակ հարցը, որ լուծված չէ, ֆուտբոլիստի ներկայացուցիչների պահանջած 10 միլիոն եվրո բոնուսն է: 

Ջոնաթան Դեյվիդի պայմանագրի ժամկետը «Լիլի» հետ ավարտվում է հունիսի 30-ին. նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Դեյվիդի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող և թուրքական ակումբներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ