Logo

Ջոն վան’տ Սխիպը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

16:08 / 17.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան'տ Սխիպը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Վան'տ Սխիպի պայմանագիրը լինելու է «1+1» սկզբունքով։ 61-ամյա մասնագետը պարտականություններին կանցնի մարտի 1-ից, իսկ նրա օգնականը կլինի Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։

Ջոն վան'տ Սխիպը նախկինում գլխավորել է Ամստերդամի «Այաքսը», նիդերլանդական «Տվենտեն» ու «Զվոլեն», ավստրալական «Մելբուռնը», մեքսիկական «Չիվասը» և Հունաստանի ազգային հավաքականը։ Նա Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը, իսկ 2024թ. հուլիսից նոյմեբեր «Այաքսում» զբաղեցրել է տեխնիկական ադմինիստրատորի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ