«Չելսիի» և Նիգերիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը պատմել է, թե ինչու «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը չի կարողացել ամրապնդվել լոնդոնյան ակումբի կազմում:
«Նրա բախտն իսկապես չբերեց: Այն ժամանակ մարզիչը Մոուրինյուն էր: Եթե գործը չկատարեիր, կապ չուներ, թե ով ես, մարզիչը քեզ չէր ների: Մի անգամ Ժոզեն ընդմիջմանը ոչնչացրեց Մոհամեդ Սալահին, եգիպտոսցին արտասվեց: Մտածում էինք, որ նա թույլ կտա Սալահին վերադառնալ խաղադաշտ, բայց Մոուրինյուն փոխարինեց նրան: Այդպիսին էր նրա մտածելակերպն այն ժամանակ: Հիմա նա ավելի մեծ է, ավելի հասուն և գիտի, թե ինչպես պետք է վարվել ֆուտբոլիստների հետ: Նա դրանից շատ ավելի լավ է հասկանում»,- կիսապաշտանի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Ջոն Օբի Միկելը 2006-2017 թվականներին պաշտպանել էր «Չելսիի» գույները, անգլիական գրանդի կազմում 2012 թվականին դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող: Միկելը 89 հանդիպման է մասնակցել Նիգերիայի ազգային հավաքականում, խփել 6 գոլ: