Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Սաշա Օզմոն։
«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է։ Առնվազն երեք շաբաթ կպահանջվի վերականգնման համար, բայց սա լավագույն սցենարն է»,- գրել է Օզմոն:
Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը հունիսի 4-ին ծնկի վնասվածքի պատճառով «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնությունում հրաժարվել էր հետագա պայքարից, ավտոմատ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նորվեգացի Կասպեր Ռուդը, որը նախորդ տարի «Ռոլան Գարոսում» հասել էր եզրափակիչ: