Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Դևիսի գավաթում Քեմերոն Նորիի նկատմամբ հաղթանակից հետո քննադատել է բրիտանացի երկրպագուներին:
«Դա անհարգալից վերաբերմունք է, սակայն դա այն է, ինչին պետք է պատրաստ լինել Դևիսի գավաթում: Նորմալ է, որ երբեմն երկրպագուները հատում են սահմանը: Պատերազմի թեժ պահին, դուք նույնպես կարող եք ինչ-որ կերպ արձագանքել և ցույց տալ, որ համաձայն չեք նրանց հետ: Նրանք փորձում էին ինձ անհանգստացնել ամբողջ հանդիպման ընթացքում: Մենք ստիպված էինք մի փոքր շփվել»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Reuters-ը:
37-ամյա թենիսիստը Նորիի հետ մրցախաղն ավարտել է 6-4, 6-4 հաշվով`1 ժամ 42 րոպեում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջոկովիչը կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթեց ATP Ամփոփիչ մրցաշարը և գերազանցեց Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ):