«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ 2022 թվականին՝ Ավստրալիայում ձերբակալվելու և Մելբուրնի կարանտինային հյուրանոցում փակի տակ մնալու ժամանակ իրեն թունավորել են, հաղորդում է Express US-ը:
Նրա խոսքով` Սերբիա վերադառնալուց հետո հիվանդացել է, բժշկական հետազոտությունից հետո իրեն տեղեկացել են, որ օրգանիզմում առկա է ծանր մետաղների՝ կապարի և սնդիկի բարձր մակարդակ:
«Դա նման էր սովորական հարբուխի: Բայց այս պարզ գրիպից մի քանի օր հետո ես այնքան վատ էի զգում, որ ստիպված էի տանը բուժման կուրս անցնել: Բուժումն անցավ մի քանի փուլով, իսկ հետո ես ստիպված էի թունաբանական հետազոտություններ անել»,- ասել է 37-ամյա թենիսիստը:
Ջոկովիչն այդ ժամանակ կորոնավիրուսի դեմ չէր պատվաստվել և Ավստրալիա մուտք գործելիս նրան ձերբակալել էին, տարել հյուրանոց, իսկ հետո արտաքսել: Սերբը չէր մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը: