Լեգենդար թենիսիստներ, սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը վերջին անգամ հանդիպեցին կորտում:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվող Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի երրորդ տեղի համար մրցախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, 37-ամյա Ջոկովիչը երկու սեթում 6-2, 7-6 հաշվով առավելության հասավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթոող, 38-ամյա Նադալի նկատմամբ: Լեգենդների մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե:
18 տարվա մրցակցության ընթացքում Նադալն ու Ջոկովիչն անցկացրել են 60 մրցախաղ, 28 անգամ հանդիպել են եզրափակիչներ:ում, 9 անգամ` «Մեծ սաղավարտի» մրցաշարերի վճռորոշ մրցախաղերում: Ջոկովիչը հաղթել է 31 մրցախաղում, Նադալը` 29:
Հիշեցնենք, որ Նադալը Դևիսի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո պաշտոնապես կավարտի մարզական կարիերան:
Six Kings Slam 2024-ի եզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը: Սիները կիսաեզրափակիչում հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ Ջոկովիչին, Ալկարասը` 153-րդ ռակետ Նադալին