«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը կարող է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը հայտնում է The Guardian-ն:
Սերբ թենիսիստին կտրվի մուտքի արտոնագիր ու կչեղարկվի երեք տարվա արգելքը, որը սահմանել էր Ավստրալիայի կառավարությունը:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը հունվարին ժամանել էր Մելբուրն, սակայն չէր մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով:
Սերբ թենիսիստը բաց է թողնում նաև հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերը, քանի որ ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունները արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա չէր մասնակցել նաև US Open-ին:
35-ամյա թենիսիստն Australian Open-ի 9-ակի հաղթող է: Ավստրալիայի բաց առաջնությունը կկայանա հունվարի 16-29-ին:


