Logo

Ջոկովիչ․ «Իմ վատագույն խաղերից էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում»

16:29 / 26.01.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Յանիկ Սիներից կրած պարտության պատճառների մասին:

«Նա լիովին գերազանցեց ինձ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իմ վատագույն խաղերից մեկն անցկացրի: Անկեղծ ասած, մրցաշարի ընթացքում ես չեմ ցուցադրել իմ խաղամակարդակը: Մանարինոյի հետ մրցախաղը հիանալի էր, բայց հանդիպումների մեծ մասում ես ինձ նման չէի: Ոմանք կասեն, որ կիսաեզրափակիչը հիանալի արդյունք է, բայց ես միշտ ինձնից առավելագույնն եմ սպասում, իսկ այսօր դա տեղի չունեցավ: Հպարտանալու շատ բան ունեմ այստեղ ձեռք բերածի առումով: Մի օր այս շարքը պետք է ավարտվեր։ Դա պետք է տեղի ունենար, ես ամեն ինչ տվեցի և ես պարտվեցի մի թենիսիստի, որն ունի բոլոր շանսերն այստեղ հաղթելու համար: Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ վերադառնալ այստեղ ու վերապրել նոր հաղթական պահեր»,- Ավստրալիայի բաց առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Ջոկովիչը:

Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը 2018 թվականից հետո առաջին անգամ պարտվեց Australian Open-ում։ Ավարտվեց 33 խաղից բաղկացած հաղթական շարքը։ Բացի այդ, Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ