«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը խոսել է առաջիկա ծրագրերի մասին:
«Հիմնական նպատակս կարիերայիս մնացած հատվածը վայելելն է: Ես ճիշտ եմ հավասարակշռում անձնական և պրոֆեսիոնալ կյանքս, իսկ դա բարդ գործ է:
Անցած 20 տարիների ընթացքում համապատասխան գրաֆիկ է ձևավորվել, չեմ ցանկանում բաց թողնել այն ժամանակը, որը կարող եմ անցկացնել կնոջս և երեխաներիս հետ»,- 37-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է «Больше в Шанхае» յութուբյան ալիքը:
Ավելի վաղ Ջոկովիչը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո չի հեռանալու սպորտից: