Logo

Ջոկովիչը կարիերայի 100-րդ տիտղոսն է նվաճել

18:25 / 25.05.2025Թենիս
null

Լեգենդար Նովակ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղում նվաճել է կարիերայի 100-րդ տիտղոսը` հաղթելով Ժնևի ATP-250 շարքի մրցաշարը։

Սերբ թենիսիստը Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակիչում համառ պայքարում 5-7, 7-6 (7-2), 7-6 (7-2) հաշվով հաղթել է Հուբերտ Հուրկաչին (Լեհաստան, 31-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 8 րոպե։

Բաց դարաշրջանում Ջոկովիչը նվաճած տիտղոսների քանակով պատմության մեջ երրորդ լավագույնն է։ Նա զիջում է միայն Ջիմի Քոնորսին (109) և Ռոջեր Ֆեդերերին (103)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ