Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է մարզիչ Գորան Իվանիշևիչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
«Լավ եմ հիշում այն պահը, երբ հրավիրեցի Գորանին: 2018-ին ես և իմ մարզիչ Մարիան Վայդան որոշեցինք նորարարություն մտցնել թիմ և մեր դուետը համալրվեց մատուցումների մոգականությամբ: Փաստացի մենք ոչ միայն մոգական մատուցումներ բերեցինք թիմ, այլ նաև հումոր, առաջին տեղ վարկանիշային աղյուսակում, ռեկորդային ցուցանիշներ և 12 տիտղոս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Գորանը և ես որոշեցինք դադարեցնել համագործակցությունը: Մենք ունեցել ենք վերելքներ և անկումներ, սակայն մեր ընկերությունը միշտ էլ ամուր է եղել»,- սոցցանցերում գրել է 36-ամյա սերբ թենիսիստը:
Հիշեցնենք, որ 36-ամյա Ջոկովիչը մարտի 12-ին Ինդիան Ուելս «Մասթերսի» 1/16 եզրափակիչում պարտվել էր աշխարհի 123-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիին (4-6, 6-3, 3-6), որից հետո հայտարարել էր, որ չի մասնակցելու Մայամիի «Մասթերսին»:

-6.jpg)
