Logo

Ջոկովիչը հաղթել է Աթենքի ATP 250-ում և հայտարարել, որ չի մասնակցի Ամփոփիչ մրցաշարին

00:59 / 09.11.2025Թենիս
Պաշտոնական
null

Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է Աթենքի ATP 250 կարգի մրցաշարը` եզրափակիչ մրցախաղում 4-6, 6-3, 7-5 հաշվով առավելության հասնելով 9-րդ համար, իտալացի Լորենցո Մուզետիի դեմ պայքարում:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը սոցցանցերում հայտարարել է, որ չի մասնակցի Թուրինում կայանալիք ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին:

«Ես իսկապես ուզում էի մրցել Թուրինում և խաղալ իմ լավագույն թենիսը, բայց այսօր՝ Աթենքում կայացած եզրափակիչից հետո, ցավոք, ստիպված եմ հայտարարել, որ չեմ մասնակցի Ամփոփիչ մրցաշարին՝ անհանգստացնող վնասվածքի պատճառով։

Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում այն ​​երկրպագուներից, որոնք հույս ունեին տեսնել իմ խաղը. ձեր աջակցությունն անգնահատելի է։

Մաղթում եմ բոլոր թենիսիստներին հրաշալի մրցաշար և անհամբեր սպասում եմ կորտ վերադառնալուն՝ բոլորիդ կրկին տեսնելու համար»,- հայտարարել է 38-ամյա սերբը:

Ջոկովիչի փոխարեն Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել Մուզետին:

ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարը կկայանա նոյեմբերի 9-16-ը, կցուցադրվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ