Logo

Ջոկովիչը չի մասնակցի «Ինդիան Ուելսին»

11:59 / 06.03.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի ԱՄՆ-ում նախատեսված «Ինդիան Ուելսին»: Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սերբ թենիսիստին կփոխարինի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը թույլտվություն է խնդրել մուտք գործել ԱՄՆ՝ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, սակայն մերժում է ստացել։ ԱՄՆ-ը երկարաձգել է չպատվաստված մարզիկների մուտքի արգելքի ժամկետը մինչև մայիսի 11-ը։

Հիշեցնենք, որ Ջոկովիչն «Ինդիան Ուելսի» 5-ակի հաղթող է, բայց 2019 թվականից հետո չի մասնակցել այս մրցաշարին, որը կմեկնարկի մարտի 6-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ