Logo

Ջոկովիչը չի մասնակցի Դևիսի գավաթի առաջին փուլին

20:36 / 28.01.2025Թենիս
Պաշտոնական
null

Աշխարհի 6-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Դևիսի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ 37-ամյա թենիսիստը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մրցախաղում պայքարը շարունակելուց: Եզրափակիչ էր անցել Ալեքսանդր Զվերևը, որը 3 սեթում պարտվել էր Յանիկ Սիներին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ից փետրվարի 2-ը կայանալիք ընտրական փուլում Սերբիայի թիմը կմրցի Դանիայի թիմի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա