Logo

Ջոկովիչը բնակություն է հաստատել Հունաստանում և բացատրել պատճառները

15:56 / 04.11.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ սկսել է բնակվել Հունաստանում և տուն է վարձել Գլիֆադա քաղաքում, գրում է SDNA-ն:

«Անկեղծ ասած՝ դա այն չէր, ինչ երկար ծրագրել եմ։ Նախորդ երկու տարիներին տարբեր բաներ էին տեղի ունենում, և մենք փոխում էինք որոշումները կյանքի վերաբերյալ։

Մենք ունենք երկու փոքր երեխա, փորձում ենք հարմարվել և նրանց համար գտնել լավագույն միջավայրը։ Մեզ համար առաջնահերթություն է, որ երեխաները մեծանան առավելագույնս բարենպաստ պայմաններում՝ իրենց հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ առողջության համար։ Կարևոր է բնակվել միջավայրում, որտեղ ավելի շատ ժամանակ ունենք ընտանիքի և անձնական կյանքի համար։

Երկու ամիս է՝ ընտանիքով փորձում ենք բնակվել Հունաստանում, ամեն ինչ շատ դրական է։ Մենք զգում ենք, որ մեզ ընդունում են։ Մարդիկ շատ բարի են, առատաձեռն և բարյացակամ մեր նկատմամբ։ Մեր ընտանիքը ժամանակ ունի զբաղվելու այն բաներով, որոնք մեզ մտերմացնում են»,- պատմել է Ջոկովիչը:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ