Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Տորոնտոյում կայանալիք «Մասթերսին», հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Սերբ թենիսիստը նման որոշում է կայացրել հոգնածության պատճառով։ 36-ամյա Ջոկովիչին կփոխարինի ամերիկացի Քրիստոֆեր Յուբենկսը։
Տորոնտոյի «Մասթերսը» կկայանա օգոստոսի 7-13-ին։
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն այս ամիս մասնակցել էր «Ուիմբլդոնին», որի եզրափակիչում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։


