19-ամյա Յակուբ Մենշիկը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճել ATP-1000 կարգի մրցաշարի տիտղոս:
Չեխ թենիսիստը 2 ժամ 5 րոպե տևած պայքարում Ջոկովիչին հաղթել է 7-6 (7-4), 7-6 (7-4) հաշվով: Սերբ թենիսիստը հաղթանակի դեպքում կնվաճեր 100-րդ տիտղոսը կարիերայում:
Մրցաշարի արդյունքում 1000 միավոր վաստակած Մենշիկը դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է 30 տեղով և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 24-րդ տեղ։


