«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ կշարունակի գործակցությունը լեգենդար Էնդի Մարեյի հետ, հաղորդում է Sportal-ը:
«Իմ մարզիչը շարունակում է աշխատել: Անժամկետ գործակցության պայմանավորվածություն ունենք։ Նա ինձ հետ կլինի առաջիկա մի քանի մրցաշարերում, իսկ դրանից հետո մենք կհասկանանք հետագան»,- ասել է 37-ամյա սերբը:
Հիշեցնենք, որ Մարեյը մարզական կարիերան ավարտելուց հետո Ջոկովիչի թիմին է միացել որպես մարզիչ:


