Logo

Ջոկովիչն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Գարեթ Բեյլին

22:22 / 09.07.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Մադրիդի «Ռեալի» և ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի նախկին վինգեր Գարեթ Բեյլին.

««Գալակտիկոս»։ Շնորհակալ եմ աջակցության համար, Գարեթ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է սերբ թենիսիստը։

Հիշեցնենք, որ 37-ամյա Ջոկովիչն այս օրերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդնոում մասնակցում է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»։ Աշխարհի երկրորդ ռակետը դուրս է եկել քառորդ եզրափակիչ և հուլիսի 10-ին մրցելու է Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 9-րդ ռակետ) դեմ։

Կարիերան ավարտած Գարեթ Բեյլը հանդես է եկել անգլիական «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում», Մադրիդի «Ռեալում» և MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսում»։ Նա Ուելսի հավաքականի պատմության ամենաշատ հանդիպում (111) անցկացրած ֆուտբոլիստն է և լավագույն ռմբարկուն (40 գոլ)։ Բեյլը  կարիերան ավարտել է 2023 թ. հունվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա