Logo

Ջոկովիչի հերթական ռեկորդը

11:28 / 06.09.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, US Open-ի քառորդ եզրափակիչում ամերիկացի Թեյլոր Ֆրիցին հաղթելով, դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ ու հերթական ռեկորդը գրանցեց:

Սերբ թենիսիստը մարզական կարիերայում 47-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ և այդ ցուցանիշով գերազանցեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա 13-րդ անգամ:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը տղամարդկանց թենիսի մենախաղում ռեկորդակիր է նաև նվաճած «Մեծ սաղավարտների» քանակով՝ 23 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ