Logo

Ջոկովիչ․ «Սկզբից մինչև վերջ հիանալի խաղ ցուցադրեցի»

13:40 / 29.08.2023Թենիս
null

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Շատ ուրախ էի կրկին այս մրցաշարում կորտ դուրս գալու համար։ Երկու տարի է անցել նախորդ մասնակցությունիցս, և հաճելի էր կրկին խաղալ ձեր ներկայությամբ։ Չէի կարողանում լավ մատուցել, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց, և սկսեցի միավորներ վաստակել։

Ամեն դեպքում կարծում եմ, որ խաղի սկզբից մինչև վերջ հրաշալի հանդիպում եմ անցկացրել։ Ինձ դուր եկավ այն մակարդակը, որը ցույց տվեցի այս խաղում։ Հուսով եմ, որ հաջորդ փուլում ևս կկարողանամ պահել այսօրվա խաղամակարդակը»,- նշել է Ջոկովիչը ֆրանսիացի Ալեքսանդր Մյուլերին հաղթելուց հետո։

Հիշեցնենք, որ 36-ամյա թենիսիստը Մյուլերի նկատմամբ առավելության հասավ 6-0, 6-2, 6-3 հաշվով։ Այդ հաղթանակի շնորհիվ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը կշրջանցի US Open-ի գործող հաղթող Կառլոս Ալկարասին ու կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա