Սերբ թենիսիստ, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը ամփոփել է տարին և խոսել 2025-ի ծրագրերի մասին:
«Հետաքրքիր տարի էր, երբ իմ առաջնահերթ նպատակը Օլիմպիական խաղերում հաղթելն էր, և ես հասա դրան: Ընդհանուր առմամբ` կարծում եմ, որ ավելի շատ պարտություն եմ ունեցել, քան նախորդ մրցաշրջաններում:
2025-ին նախատեսում եմ ավելի շատ մրցաշարերի մասնակցել, քան նախորդ մրցաշրջանում: Այնպես որ, հուսով եմ, որ խաղամակարդակս ևս կբարձրանա, և արդյունքում կկարողանամ հաղթել մի քանի մրցաշարերում և բարձրանալ դասակարգման աղյուսակում»,- 37-ամյա Ջոկովիչի խոսքը մեջբերում է Punto de Break-ը։
Ջոկովիչը տարին ավարտում է ATP-ի դասակարգման աղյուսակի 7-րդ տեղում: