Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ վախը սրտում է մեկնում Մելբուրն: 2022 թվականի հունվարին սերբն Ավստրալիա էր գնացել առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման, ինչի պատճառով նրան թույլ չէին տվել մնալ երկրում և մասնակցել մրցաշարին:
«Երբ նախորդ անգամները ժամանել եմ Ավստրալիա, անձնագրային բաժնում զգացել եմ, որ 2022-ի դեպքից հետո հոգեբանական խնդիրներ ունեմ:
Ամեն անգամ մտածում եմ՝ արտագաղթի բաժնի աշխատողները կմոտենան ինձ և կչեղարկեն մուտքի արտոնագիրը»,- 37-ամյա թենիսիստի խոսքն է մեջբերում BBC-ին:
Asutalian Open-2025-ը կմեկնարկի հունվարի 14-ին: