Logo

Ջոկովիչ. «Հուսով եմ` Դոհայում կնվաճեմ 100-րդ տիտղոսս»

20:57 / 10.02.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին:

«Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մեկ շաբաթից, ուստի հետևում եմ գրաֆիկիս։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։

Հուսով եմ` Դոհայում կնվաճեմ 100-րդ տիտղոսս։ Դեռ նախորդ տարվա հոկտեմբերից ձգտում եմ դրան։ Գիտեմ, որ դա տեղի կունենա։ Հարցն այն է` չգիտեմ` երբ և որտեղ կլինի»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Աշխարհի 7-րդ ռակետը մկանային վնասվածք էր ստացել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում և անավարտ թողել Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա, երկրորդ ռակետ) դեմ մրցախաղը։

Դոհայի մրցաշարն այս տարի կկայանա փետրվարի 17-25-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ