«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր երեխաները դեռ բջջային հեռախոս չունեն.
«Երեխաներս դեռ բջջային հեռախոս չունեն։ Նրանք պարբերաբար բողոքում են, որ դպրոցում, բացի իրենցից, բոլորն ունեն հեռախոս։ Դա բարդ է և անդրադառնում է նաև այլ ոլորտների վրա։ Մեր օրերում բոլորը հետևում են բոլորին։ Պարտադիր չէ լինել այդպես։ Այդ հարցում կարծում եմ` մենք տարբերվում ենք։ Մենք համառ ենք ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով»,- մեջբերում է Blic Online-ը։
Սերբ թենիսիստն ունի երկու երեխա` 9-ամյա որդի Ստեֆանը և 7-ամյա դուստր Տարան։ Ջոկովիչը ATP դասակարգման աղյուսակում այժմ չորրորդ ռակետն է։