Բասկետբոլի ազգային ասոցիացիան ներկայացնող (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» խաղացող Ջոել Էմբիդը խոսել է ԱՄՆ-ի հավաքականում իր կրագավիճակի մասին:
«NBA-ում իմ թիմի գլխավոր դեմքն եմ, իսկ հավաքականում պետք է հրաժարվես այդ կարգավիճակից, բայց ես նմանատիպ խնդիրներ չունեմ: Օլիմպիական խաղերին մասնակցելը հրաշալի փորձ է ինձ համար: Ես պետք է շարունակեմ աշխատել ու կատարելագործվել: Սա նաև հրաշալի հնարավորություն է նոր մրցազրջանին պատրաստվելու համար»,- 2023 թվականի NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) խոսքը մեջբերում է BasketNews-ը:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականն ընդգրկված է C խմբում և առաջին տուրում 110-84 հաշվով առավելության էր հասել Սերբիայի թիմի հետ պայքարում: Էմբիդը խաղահրապարակում անցկացրել էր 11 րոպե և վաստակել էր 4 միավոր:


