Անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը նրա տեղափոխության հարցում նախնական բանակցություններ է վարել։
«Լայպցիգը» Բելինգհեմի մասին ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Գերկանական ակումբը, սակայն, դեռ չի շտապում վճռորոշ քայլերի անցնել, քանի որ ղեկավարներին չի գոհացրել տրանսֆերի համար պահանջվող գումարը։
Բելինգհեմը «Սանդեռլենդ» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 81 խաղում խփել 11 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։