Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը, հնարավոր է, տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Bild-ը։
Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անգլիացի ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագու է։ Ամորիմին դուր է գալիս Բելինգհեմի ֆիզիկական պատրաստվածությունը։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանին։
Ջոբ Բելինգհեմի և Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հարաբերությունները լարված են, ինչի պատճառով անգլիացին բավարար խաղաժամանակ չի ստանում նոր ակումբում։
Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


