Logo

Ջո Քոուլ. «Անտոնին կատարյալ ֆուտբոլիստ է Էրեդիվզիի համար»

16:33 / 24.09.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնիի մասին: 2 տարի առաջ անգլիական ակումբը բրազիլացու տրանսֆերն Ամստերդամի «Այաքսից» գնել էր 100 միլիոն եվրոյով: Անգլիացին կարծում է, որ Անտոնիի խաղը համապատասխանում է Նիդերլանդների առաջնությանը:

«Անտոնին կատարյալ ֆուտբոլիստ է Էրեդիվիզիի համար, բայց նրա համար դժվար է աթլետիկ ֆուտբոլ խաղացող Պրեմիեր լիգայում: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է՝ արտակարգ տեխնիկայով ու վարպետությամբ: Հաճելի էր նայել նրա խաղը «Բարսնլիի» դեմ, բայց չեմ տեսնում, թե նա ինչպես կարող է մեկնարկային կազմում խաղալ Պրեմիեր լիգայում և դրական ազդել թիմի վրա: Չեմ պատկերացնում՝ ինչպես Անտոնին կարող է փոխել իրավիճակը:

Կարծում եմ՝ ՄՅՈւ-ն կվաճառի նրան: Անտոնին երիտասարդ է և դեռ կարող է հետագայում լավ խաղալ: Նրան այլ լիգաներն ավելի են համապատասխանում»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Daily Mirror-ը:

«Մանչեսթեր Յունայթեդում» բրազիլացին 84 խաղում դարձել է 12 գոլի ու 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ