Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանն» ու «Յուվենտուսը» գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել:
Հանդիպման ընթացքում թուրինյան թիմը մրցակցի դարպասի ուղղութամբ 8 հարված է կատարել, որոնցից ոչ մեկը դիպուկ չի եղել: «Միլանը» 14 հարված է կատարել, որից 4-ը եղել է դարպասին:
Հիշեցնենք, որ խաղից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ գոհ է արդյունքից:
Հավելենք՝ «Միլանը» 49 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Յուվենտուսը» 42 միավորով 5-րդն է: