Logo

«Յուվենտուսը» պայմանագիր է համաձայնեցրել «Այնտրախտի» ֆուտբոլիստի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:26 / 04.08.2022• ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր է համաձայնեցրել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի հետ։

Football Italia-ի հաղորդմամբ՝ իտալական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին տարեկան մոտ 3 միլիոն աշխատավարձ կվճարի։ Հավելավճարներ նույնպես նախատեսված են։

Ավելի վաղ Կոստիչին ցանկանում էր թիմ հրավիրել Լոնդոնի «Վեսթ Հեմը», սակայն սերբ ֆուտբոլիստը նախապատվությունը տվել է թուրինյան ակումբին՝ Չեմպիոնների լիգայում խաղալու պատճառով։

«Յուվենտուսը» տրանսֆերի համար մոտ 13 միլիոն եվրո կվճարի գերմանական ակումբին։

2021/22 մրցաշրջանում Կոստիչը Բունդեսլիգայում մասնակցել է 31 խաղի, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 24 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ