Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը: Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է Sport.es-ը:
33-ամյա Ալբան «Բարսելոնայի» սան է, 2005-ից 2012 թվականներին խաղացել է այլ թիմերում՝ այդ թվում «Վալենսիայում», որտեղից վերադարձել է կատալոնական ակումբ:
9 տարիների ընթացքում Ալբան եղել է «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, սակայն նոր մրցաշրջանում մրցակցությունը պարտվել է 18-ամյա Ալեքս Բալդեին:
«Յուվենտուսը» հետևում է Ալբայի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկել նրան: